Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակը՝ «Գրեմիում»

Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակը՝ «Գրեմիում»
09.12.2014 | 11:20

«Delos» ստուդիայի թողարկած «Virtuoso Rossini Arias» ձայնասկավառակը ներկայացվել է «Գրեմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» անվանակարգում: Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
«Գրեմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015-ի փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի, «Սթեյփլզ» կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում:
Դաշնակահար, դիրիժոր, երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Կոնստանտին Օրբելյանը բազմաթիվ երգերի հեղինակ է։ 1956-ից՝ շուրջ երեք ու կես տասնամյակ, ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: 1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։ Կյանքից հեռացել է 2014-ի ապրիլի 24-ին։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ